Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա անդրադարձել է Եվրասիական միջկառավարական նիստի ընթացքում ՌԴ վարչապետի շոշափած Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական կապերի ամրապնդման թեմային, խոսել տնտեսական իրավիճակից, խորհրդարանում ընդդիմության հետ աշխատանքի, սեպտեմբերի 2-ին նախատեսված հանրահավաքի արդյունավետության մասին։
Բաբկեն Թունյանի խոսքով՝ ակնկալած դաշնակցային աջակցությունը Հայաստանը չի ստանում, բայց արտաքին առևտրի առումով լավ զարգացումներ կան. «Ցանկալի է, որ Հայաստան եկած մարդիկ ու բիզնեսները հիմնավորվեն»։
«Կասկածում եմ, որ մեր առջև ծառացած խնդիրները կարելի է հանրահավաքների միջոցով լուծել։ Ինչ էլ նախաձեռնի ընդդիմությունը, իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է։ Շատ հաճախ ականատես ենք լինում, երբ հարևան երկրի լեքսիկոնը կրկնվում է մեր քաղաքական ուժերի կողմից»,- ասաց Թունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում