Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է իրավագետ Արտաշես Խալաթյանը։
Նա անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, խոսել լուծումներից, Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից, հայտնի դարձած «լավրովյան» նոր պլանի, ինչպես նաև Արևմուտքի նախաձեռնողականության, տարածաշրջանային շահերի մասին։
Նրա խոսքով՝ Արցախը պետք է անցնի գործողությունների արտակարգ ռեժիմի, բայց միևնույն ժամանակ նշում է՝ միայն Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով է հնարավոր հարցը լուծել. «Ադրբեջանի նախագահը վաբանկ է գնում և բոլոր խաղաքարերը դնում մի գույնի վրա»։
Խալաթյանի կարծիքով՝ պետք է ինչ-որ տեղ դադարել խնայել ռուս խաղաղապահներին և լավ իմաստով սադրել Ադրբեջանի իշխանություններին․
«Ուզենք, թե չուզենք, մեր վերջին կռիվը տալու ենք. Ադրբեջանը գնում է այդ ուղղությամբ։ Արցախի ներկա ստատուս քվոն պահպանելու առաջին ընդդիմացողը Ռուսաստանն է»,- ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում