Radar Զրույց

«Ունենք ջրաքանակի պակաս և ժառանգություն ստացած ջրագծերի հին ցանց». Կամո Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը։ Նա անդրադարձել է վերջին շրջանում հանրապետությունում ջրանջատումների խնդրին, հանձնաժողովի վերահսկողական գործառույթներին, խոսել լուծումներից, ջրի սակագնի վրա ազդեցություն ունեցող գործոնների, ինչպես նաև հանրությանն իրազեկելու պարտավորության և այն ակտիվացնելու մասին։

Սարգսյանի խոսքով՝ ջրանջատումներ հարցում մի կողմից ջրաքանակի նվազումն է իր սև գործն անում, մյուս կողմից՝ ջրագծերի վթարները. «Այս տարի ջրագծերի 8-9 մեծ վթար է եղել, որոնք մարդկանց մոտ դժգոհություններ են առաջացրել։ ՀԾԿՀ-ն ջրանջատումների հետևանքների ուսումնասիրություն է իրականացնում։ Ունենք ջրաքանակի պակաս և ժառանգություն ստացած ջրագծերի հին ցանց։ Ջրագծերի վթարների մեծ մասը կապված է արտակարգ ջրասպառման հետ։ Ջրային ցանցը պատրաստ չէ ընդլայնումների և գերլարված է աշխատում։ Ջրագծերի վթարների հիմնական պատճառը համակարգի հնությունն է»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը տեղեկացրեց, որ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը նույնը թողնելու հայտ է ներկայացրել ՀԾԿՀ։

Մանրամասները՝ տեսանյութում