Radar Զրույց

«Ես իմ վախի և լռության արդյունքը տեսա բազմաթիվ զոհերի տեսքով և այսօր լռելու իրավունք չունեմ». Ռուբեն Բաբայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։ Նա անդրադարձել է անցյալին, խոսել ներկայի, Արցախում ստեղծված իրավիճակի, հասարակության, մտավորականների դերի ու անելիքների մասին։

Խոսելով անցյալի ու, այս համատեքստում, Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ Բաբայանը նկատում է՝ անկախ պետության նախագահին չեն բերում և նշանակում վարչապետ և անկախ պետության փոխարեն չեն մտնում բանակցությունների մեջ. «Իհարկե, Արցախը պետք է բանակցի, բայց պատրաստ չէ։ Ոչ միայն Արցախը զրկեցինք ինքնուրույնությունից, այլ նաև՝ մեզ։ Մենք 21-րդ դարում շարունակում էինք որպես իդեալ ընկալել ֆիդայական շարժումը։ Մենք որոշեցինք, որ հայրենասիրությունը կարող է փոխարինել պրոֆեսիոնալիզմին»։

Նրա կարծիքով՝ այս երկրում չեն ուզում ապրել նույնիսկ այս երկիրն ստեղծողները, իսկ մտավորականների մասին խոսելիս էլ նկատեց՝ քաղաքական ուժերն ունեն մոտեցում՝ արի կողքս կանգնի. եթե կանգնես, մտավորական ես, եթե ոչ, դավաճան․ «Ես իմ վախի և լռության չափաբաժնի արդյունքը տեսա բազմաթիվ զոհերի տեսքով և այսօր լռելու իրավունք չունեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում