Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Նա անդրադարձել է Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ստեղծված իրավիճակում հասարակության գործողություններին, մտավորականների ազդեցության, խոսքի կարևորությանը, ինչպես նաև խոսել Հայաստանում կատարվող ներքաղաքական գործընթացների մասին։
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ Արմեն Մարտիրոսյանն այն համեմատեց քաղցկեղի հետ, ապա նկատեց՝ ժամանակին, երբ պետք էր գրիպ բուժել, չէիք բուժում. «Հիմա որոշել եք 4-րդ ստադիայում գտնվող ռակ բուժել։ Չեմ կարծում, որ աղոթք անելով պատերազմ են հաղթում»։
Իշխանափոխության մասին խոսելիս էլ ընդգծեց՝ չի սիրում այս իշխանությանը, բայց թույլ չի տա, որ երկրորդ իշխանություն լինի. «Իշխանությանը կարելի է փոխել, բայց չի կարող Հայաստանում լինել 2 իշխանություն»։
Նրա կարծիքով՝ պետք է բոլոր մշակութային հիմնարկներն ապապետականացնել, քանի որ Հայաստանն ուղնուծուծով գնել է իր մտավորականներին։
Մանրամասները՝ տեսանյութում