Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նա անդրադարձել է Շիրակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, խոսել ճանապարհային անվտանգության ապահովման հարցում պետության հանձնառության, խնդրի լուծման համակարգային տարբերակների, հասարակության վարքի և վերահսկողական մարմինների գործունեության մասին։
Նրա խոսքով՝ ճանապարհային անվտանգության խնդրով պետք է պետությունը համակարգային զբաղվի. «Ճանապարհային անվտանգությունը պետության պոզիտիվ պարտականությունն է։ Ժամանակավոր ճանապարհները մի քանի անգամ ռիսկային են և պետք է ավելի շատ կահավորված լինեն։ Ճանապարհների ասֆալտապատման տիեզերական պրոգրես ունենք, բայց կահավորման առումով դեռ կաղում ենք»։
Թորոսյանի դիտարկմամբ՝ փոսոտ ճանապարհը կարող է ավելի անվտանգ լինել, քանի որ դանդաղ են վարում, քան լավ մակերեսով, բայց չկահավորված ճանապարհը. «Շուտով ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենք ենք քննարկելու, որը մեր նորմերը համապատասխանեցնելու է եվրոպականին»։
Մանրամասները՝ տեսանյութում