Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Ազգային ժողովրդավարական բևեռ» քաղաքական կազմակերպության խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա անդրադարձել է Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակին, խոսել իրենց առաջիկա անելիքներից, Արևմուտքի հետ հարաբերություններից, ռուսական կողմի՝ տարածաշրջանից գնալու, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին։
Նրա խոսքով՝ շրջափակման գլխավոր նպատակը Հայաստանից Մեղրիի միջանցքը կորզելն է, և շրջափակման հարցի լուծումը պետք է Երևանում փնտրել։
«Հարմար պահի սպասելով՝ օգոստոսի 17-ին վերսկսում ենք ցույցերը»,- հայտնեց Սեֆիլյանը։
Հարցազրույցի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանին հիշեցրինք, թե ինչպես էին 2015 թվականին ավտոերթով Արցախ ուղևորվել, բայց խմբի անդամներին թույլ չտվեցին գնալ Արցախ, ավելին, Բերձորի մոտ ուժ կիրառեցին նրանց հանդեպ։ Հարցին՝ ցույցերի ընթացքում նման ավտոերթ անցկացվելու՞ է դեպի Լաչինի միջանցք, Սեֆիլյանն ասաց, որ նման անհրաժեշտություն չի տեսնում. «Այսօր անհեթեթություն են բոլոր այն հորդորները, թե պետք է գնալ ճակատ, Հակարիի կամուրջ, թե պայքարն այնտեղ է»։
Մանրամասները՝ տեսանյութում