Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Նա անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, խոսել ռուսական կողմի անելիքների, անգործության, Ադրբեջանի հետ համագործակցության, Արցախում ներքաղաքական խմորումների, ինչպես նաև Արևմուտքի հետ Հայաստանի ակնկալիքների ու սպասելիքների մասին։
Նրա խոսքով՝ Արցախում ստեղծված իրավիճակն ունի հստակ հեղինակներ, իսկ խաղաղության օրակարգ՝ նշանակում է անողոք պայքար ընդդեմ խաղաղության թշնամիների. «Ռուսական հարթակ՝ նշանակում է Լավրովի օրակարգ։ Ունենք նոյեմբերի 9-ով ֆիքսված կոնֆլիկտի նոր երկրաչափություն»։
Մեհրաբյանի բնորոշմամբ՝ անկարող Ռուսաստանը պետք է փոխվի որևէ կարող կոնտինգենտով. «Ռուս խաղաղապահները կուշտ են. հացը թափելու, բայց բնակչությանը չտալու արգելք կա։ Ռուսաստանը ոչ միայն չկարողացող է, այլ նաև՝ չկամեցող»։
Անդրադառնալով Արևմուտքից մեր սպասելիքներին՝ Մեհրաբյանը նկատում է․ «Արևմուտքն անվճար չի բացելու Լաչինի միջանցքը։ Ռուսաստանը պրոբլեմ լուծող չէ. ինքն է պրոբլեմ, որը պետք է լուծի Հայաստանը։ Պուտինի ոտքը պիտի կտրվի Հայաստանից. պետք է վավերացնել Հռոմի ստատուտը»։
Մանրամասները՝ տեսանյութում