Radar Զրույց

«2018թ. խոստացած բոլոր կետերը իրականացրել ենք. բաց ճակատով կարող ենք նայել երևանցիներին». Լևոն Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«2018թ. խոստացած բոլոր կետերը իրականացրել ենք. բաց ճակատով կարող ենք նայել երևանցիներին». Լևոն Հովհաննիսյան  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։ Նա խոսել է  նախորդ 5 տարում կատարված աշխատանքների, իրականացված ռեֆորմների, համայնքային խնդիրների մասին, անդրադարձել Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքին, անելիքներին և ծրագրերին։

. Արդեն 4 ամբողջովին նոր աղբատար մեքենա է ժամանել, որը ձեռք է բերվել համայնքային բյուջեի միջոցներով։ Մոտ օրերս դրանք կսպասարկեն Երևանը։

. Միայն այս տարի 200 միլիոն դրամի  նոր գույք է ձեռք բերվել մանկապարտեզների համար։

. Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գերհզոր օդափոխության համակարգեր ենք ձեռք բերվել՝ փոխարինելով սովետական ժամանակների խափանված օդափոխության համակարգերը։

. Առկա է «Քաղաքացիական պայմանագի»-ի Երևանի ավագանու թեկնածուների ցուցակը, որը մոտ օրերս կհրապարակվի։

. Այս 5 տարվա ընթացքում մենք Երևանում շատ կարևոր ռեֆորմներ ենք իրականացրել։

. 5 տարում մեզ հաջողվեց իրականացնել տրանսպորտային ռեֆորմը։

. Մենք երևանցիներին խոստացել էինք, որ այլևս «մահվան վերելակներ» չեն լինելու։

. Չէի ցանկանա, որ այս ընտրությունները քաղաքական գաղափարների շուրջ կենտրոնանան։

. Բաց ճակատով կարող ենք նայել երևանցիներին և ասել՝ 2018 թվականին խոստացած բոլոր կետերն իրականացրել ենք։

. Հաջորդ 5 տարում Երևանն ավելի հարմարավետ ենք դարձնելու երևանցիների համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական