Radar Զրույց

«Կամ Արցախը փորձելու ենք ուժով պահել , կամ ընդունելու ենք թշնամու խաղի կանոնը՝ պահպանելով ինչ հնարավոր է. Նորայր Նորիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Նա անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, խոսել դրանից դուրս գալու ուղիների, Հայաստանի և Արցախի իշխանությունների գործիքակազմերի, խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության մասին։

Նորիկյանի խոսքով՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը հայտնվել է հարկադիր պարապուրդում, իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ է տեսնում. «Կամ Արցախը փորձելու ենք պահել ուժով, կամ ընդունելու ենք թշնամու խաղի կանոնը՝ պահպանելով հնարավորինը»։

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Նորիկյանը նկատում է՝ տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու. «Միայն Փաշինյանի և Ալիևի ցանկությունը բավարար չէ խաղաղության պայմանագրի կնքման համար։ «Ամեն ինչ Ադրբեջանին, ոչինչ՝ Հայաստանին» սկզբունքով խաղաղության պայմանագրի կնքմանը գնալը չի բերելու տևական խաղաղություն»։

Մանրամասները՝ տեսանյութում