Radar Զրույց

«Դավիթ Տոնոյանը եթե սենսացիոն բան ուներ ասելու, կարող էր բաց նիստի ժամանակ ասել». Արթուր Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա անդրադարձել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին ընդդիմության չմասնակցելու պատճառներին, խոսել իրավիճակից դուրս գալու ելքերի, ընդդիմության նոր փողոցային պայքարի հավանականության, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության հնարավորության մասին։

Ըստ Խաչատրյանի՝ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը մինչև հանձնաժողովի կազմելը գրված, պատրաստ է եղել․ «Դավիթ Տոնոյանը եթե սենսացիոն բան ուներ ասելու, կարող էր բաց նիստի ժամանակ ասել։ Տոնոյանի՝ հարցուպատասխանին գնալը մեր գործունեության մեջ չի մտնում»։

Խոսելով Լաչինի միջանցքի ապօրինի փակման մասին՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանցիներն այն փակեցին այն ժամանակ, երբ ԱԺ քաղաքական մեծամասնությունը հրաժարվեց կոշտ պատասխանել Մելի Մեջլիսին։ Ըստ պատգամավորի՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նշանակում է՝ 20-80 տարեկան ցանկացած արցախցու վրա կարող են քրգործ բացել։

Մանրամասները՝ տեսանյութում