Radar Զրույց

ԱԳՆ-ների վերջին հանդիպմանը կատաստրոֆիկ, ոչ հայանպաստ դիրքորոշումներ փաթաթվեցին Հայաստանի վզին. Գուրգեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Նա անդրադարձել է ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանին անցակետից առևանգելուն, Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության կարևորությանը, Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խնդիրներին, ինչպես նաև ԱՄՆ-ից Հայաստանի ակնկալիքներին և դրանց իրականացման համար արվող քայլերին։

Նրա խոսքով՝ արցախցու առևանգումը պետք չէ կապել Հայաստանից հումանիտար օգնություն ուղարկելու հետ, իսկ հումանիտար օգնություն ուղարկելը վերջին շրջանում հայկական կողմի ամենախելամիտ քայլն էր։ Քաղաքագետի կարծիքով՝ հիմա էլ է պատերազմ, և այն Ադրբեջանի կատարյալ պարտությամբ է ավարտվելու։

Խոսելով տարածաշրջանի կայունության մասին՝ Սիմոնյանն ասաց, որ այս հարաբերական կայունությունը ԱՄՆ-ի դիվանագիտական հովանոցն է։ Խոսելով մոսկովյան հարթակում ԱԳ նախարարների հանդիպման մասին՝ նա նշեց. «ԱԳՆ-ների վերջին հանդիպմանը կատաստրոֆիկ, ոչ հայանպաստ դիրքորոշումներ փաթաթվեցին Հայաստանի վզին»։

Մանրամասները՝ տեսանյութում