Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Նա անդրադարձել է Երևանի ավագանու նախորդ գումարման աշխատանքներին, ամփոփել անցած շրջափուլը, խոսել Երևանի խնդիրների, բացթողումների, անելիքների, ինչպես նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին։
Գալջյանի խոսքով՝ 20 օրից կկարողանան ազդարարել Երևան քաղաքից գազելների վերացման մասին, որի մասին խոսել են դեռևս 2017 թվականից. «Արդեն 1300-ից ավել վերելակ է փոխվել. մինչև տարեվերջ շուրջ 600-ն էլ կփոխվի»,- նշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
«Մինչև գլխավոր հատակագիծը չլինի՝ մենք չենք կարող հասկանալ, թե ինչ քաղաք ենք ուզում ունենալ։ Վերջին օրերին աղբահանության մի փոքր վատ իրականացումը կախված է տեխնիկայի խնդրի հետ, իսկ հիմա գնում ենք աղբահանության շուրջ բացերը շտկելու ուղղությամբ։ Ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը քաղաքի գլխավոր հատակագիծն է, որի շուրջ աշխատում ենք»,- նկատեց Արմեն Գալջյանը։
Նրա դիտարկմամբ՝ պիտի հասնեն նրան, որ քաղաքացին գիտակցի՝ Երևանը բարեկարգվում է իր վճարած հարկերի հաշվին։
Մանրամասները՝ տեսանյութում