Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա անդրադարձել է Արցախի նախագահի և ԱԺ նախագահի նստացույցին, խորհրդարանական ընդդիմության ինստիտուտի գործունեությանը, սպասվող անելիքներին, հանրային ընդվզման ընթացքում առաջացած խնդիրներին ու բացթողումներին, ինչպես նաև խոսել հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության, հայկական օրակարգով հանդես գալու անհրաժեշտության, «Հայաքվե»-ի ու բանակցողի փոփոխության մասին։
Մամիջանյանի խոսքով՝ Արցախն ասում է՝ «մենք հաց չունենք ուտելու», պաշտոնական Երևանը՝ «գնացեք Բաքվից ուզեք»։ Ըստ նրա՝ Արցախին մղել ինտեգրացիայի տրամաբանությամբ բանակցությունների դավաճանական գործողություն է։
Խոսելով ընդդիմության որդեգրած իշխանափոխության ծրագրի մասին՝ խմբակցության ղեկավարն արձանագրեց, որ ընդդիմությունն իր մեծ նպատակին հասել է 0 %-ով, բայց միևնույն ժամանակ նշեց, որ ՀՀ-ում մարդկանց թիվը, ովքեր պատրաստ են փողոց դուրս գալ շատ մեծ է. «Առանց «Հանրապետական»-ի իշխանափոխություն անել հնարավոր չէ։ Իշխանափոխության միակ ելքը հանրային կոնսոլիդացված մեծ ընդվզումն է։ Փողոց դուրս են գալու մարդիկ, ովքեր համարում են, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ մեզ իրապես 1 կրակոցի հնարավորություն է մնացել. «Մենք փողոցային պայքարի ևս մեկ հնարավորություն ունենք, որը մսխելու իրավունք ընդդիմությունը չունի։ Վստահեցնում եմ՝ մենք ամռանը հանգստանալով չենք զբաղված»։
Մանրամասները՝ տեսանյութում