Radar Զրույց

«Ժամանակ շահելու խնդիր ունենք, որպեսզի Արևմուտքի օգնությամբ բալանսը վերականգնենք». Հովսեփ Խուրշուդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ Նա անդրադարձել է շաբաթ օրը Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպամանն ու արդյունքներին, խոսել Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հայտարարությունների, Թուրքիայի՝ դեպի Արևմուտք ուղղությամբ գնալու միտման, Արցախի և Հայաստանի հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումներում տարբերությունների, ռուսական խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտից հետո Արցախից դուրս գալու, ինչպես նաև այն հարցերի մասին, թե ինչ է ակնկալում Արևմուտքը, որպեսզի ավելի շատ աջակցություն ցույց տա Հայաստանին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շտապում է նորից գնդակը ետ վերցնել իր դաշտ՝ միևնույն ժամանակ նշելով, որ տարածաշրջանային հարցերում Թուրքիայի շահերն ամբողջությամբ չեն համընկնում Ադրբեջանի շահերին. «Թուրքիային պետք չէ դուրս մղված վիճակ տարածաշրջանի հայկական հատվածից»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, որը տարածվեց հենց բրյուսելյան բանակցությունների ժամանակ, Խուրշուդյանը հարց է հնչեցրել, թե ի՞նչ կապ ունի ՌԴ պատասխանատվությունը, եթե այն ժամանակ էլ, հիմա էլ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը ռուս-ադրբեջանական հարաբերությունների խարխլման հետևանք է։ «Մենք ժամանակ շահելու խնդիր ունենք, որպեսզի Արևմուտքի օգնությամբ բալանսը վերականգնենք։ Միջազգային հանրությունն ասում է՝ Արցախում ապրող հայերը պետք է հատուկ իրավունքներ ունենան»։

Մանրամասները՝ տեսանյութում