Radar Զրույց

«Բրյուսելում մեկ շաբաթ շուտ տեղի ունեցող հանդիպումը կապ ունի տարածաշրջանում գործընթացների հետ». Արման Աբովյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Նա անդրադարձել է վաղը Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան-Միշել հանդիպմանը, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում գերտերությունների դերին ու ազդեցությանը, Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությանը, խոսել «Հայաքվե»-ի, Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վրա Հայաստանի ներքաղաքական պրոցեսների ազդեցության, ինչպես նաև Արցախում այսօր մեկնարկած անժամկետ շարժման մասին։ 

Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանը չունի քաղաքական անկախություն, քանի որ մի քանի տիրոջ ծառա է։ Անդրադառնալով վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը՝ նա նկատեց, որ դժվար է այդ գործընթացը բանակցություններ անվանել. «Բրյուսելում մեկ շաբաթ շուտ հանդիպումը կապ ունի տարածաշրջանում կատարվող գործընթացների հետ։ Երբ կտրում ես տարածաշրջանային տորթը, տեսնում ես՝ համով մասերը մերը չեն»։

Արման Աբովյանի խոսքով՝ իրենց գործողություններում Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն հիմնվել Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար «Հայաքվեն» ակտիվ գործողությունների պատճառ չի կարող լինել։ Աբովյանը վստահ է՝ շատ բան կախված է մեծ խաղացողների աշխարհաքաղաքական շահերից․ «ՌԴ-ին, Իրանին, Չինաստանին ու Հնդկաստանին ձեռնտու է, որ մենք լինենք տարածաշրջանում»։

Մանրամասները՝ տեսանյութում