Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Նա անդրադարձել է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը, Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությանը, ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից Ֆրանսիային դեմարշի ենթարկելուն, ինչպես նաև առաջիկայում Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների նման հակասականության պայմաններում ոչ թե 1, այլ 2-3 տարում էլ հնարավոր չի լինի խաղաղության պայմանագիր ստորագրել․ «Հայաստանի համար ընդունել Ադրբեջանի պահանջները՝ նշանակում է լիակատար կապիտուլյացիայի ենթարկվել»։
Փորձագետի կարծիքով՝ խաղաղություն չի կարող հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի այդ երկրում գործում է ալիևյան կլանը։
Մանրամասները՝ տեսանյութում