Radar Զրույց

«2015 թ. ունեցած կառավարման մոդելը խորհրդարանական չէ». Տիգրան Եգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նա անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին, խոսել ընթացիկ աշխատանքների, կառավարման մոդելի փոփոխության հնարավորության, ինչպես նաև Հռոմի ստատուտի վավերացման մասին։

Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների նպատակն է, որպեսզի քաղաքացիների մոտ սահմանադրության նկատմամբ սեփականատիրության զգացում ձևավորվի․ «Իշխանության վերարտադրության հարցը սահմանադրության շրջանակներում դիտարկելն անհավանական է։ Սահմանադրության բարեփոխումների շրջանակում քննարկվում է պետություն համակարգի՝ 3 տարվա ընթացքում ի հայտ եկած խնդիրները»։

Անդրադառնալով երկրի կառավարման մոդելին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ ավելի էական է ոչ թե անվան, այլ բովանդակային փոփոխությունները. «Իրականում, 2015 թվականից հետո այն, ինչ ունենք, խորհրդարանական կառավարման համակարգ չէ։ Անվանումն է այդպիսին, բայց, որպես այդպիսին, բովանդակությունը չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում