Radar Զրույց

«Բացի ռուսներից՝ Ղարաբաղ զորք ուղարկելու մտադրություն ունեցող որևէ այլ երկիր չկա»․ Սուրենյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնում և այլ հարթակներում ընթացող բանակցություններին, խոսել դրանց անարդյունավետության, Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքների, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության հնարավորության մասին։

Սուրենյանցի կարծիքով՝ Ռուսաստանի համար մեր տարածաշրջանը հետնաբակ է․ «Աշխարհում չկա որևէ երկիր, բացի Ռուսաստանից, որ Ղարաբաղ զորք ուղարկելու մտադրություն ունի։ Աշխարհի որևէ երկիր հանուն Արցախի չի համարձակվի հակադրվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ»։

Խոսելով Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության մասին՝ Սուրենյանցը նկատել է, որ եթե այդ բանակցություններում չլինի երաշխավորների ինստիտուտը, կնշանակի, որ Ստեփանակերտը Բաքվի ողորմածությանն է հանձնվելու։

Մանրամասները՝ տեսանյութում