Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նա անդրադարձել է Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներին, մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության հավանականությանը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների՝ տարածաշրջանում ուժային բալանսը հավասարակշռելուն ուղղված գործողություններին։
Բադալյանի կարծիքով՝ Ռուսաստանը ոչ լուռ համաձայնությամբ թույլ է տալիս, որ Արևմուտքն իր ձեռքում պահի բանակցությունների կծիկն՝ այդ կերպ պատասխանատվությունն ինչ-որ իմաստով թողնել նրա վրա․ «Ինչպես ֆուտբոլային մեկնաբաններ են ասում, փորձում է երկրորդ համարով խաղալ, քանի որ առաջինով խաղալու կարողություն չունի»։
Ըստ Բադալյանի՝ տեսանելի ապագայում Ադրբեջանի և Արցախի միջև շփում իրատեսական չէ․ «Պետք է ձևավորել պատասխանատուների բազմազան դաշտ։ Արտաքին դաշտում մեկը չի կարող լինել Կովկասի անվտանգության, խաղաղության պատասխանատուն։ Այսօր մեկ դերակատարը, նույնիսկ՝ Միացյալ Նահանգները, ի վիճակի չէ Կովկասում ապահովել լիարժեք խաղաղություն»,- նկատել է քաղաքական մեկնաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում