Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկ․ գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը։ Նա անդրադարձել է Հայաստանում և աշխարհում կեսարյան հատման դեպքերի թվի աճին, հղիության ընթացքում առաջացող խնդիրներին, բժիշկ-պացիենտ հարաբերություններին, առցանց բժշկության խնդրահարույց կողմերին, ինչպես նաև զույգերի հետ աշխատելու բժշկական մեթոդներին։
Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով՝ հղին պետք է անվախ մտնի ծննդաբերության, քանի որ վախեցած ծննդաբերության մտնելը նույնն է, թե զինվորը պատերազմ գնա վախեցած․ «Կնոջ վերարտադրողական տարիքը մեծացել է, ինչն էլ բերում է կեսարյան հատումների ավելացման»։
Նորայր Ղուկասյանը խնդրահարույց է համարում վայբեր-վոթսափ-տելեգրամյան բուժումները՝ այն համարելով բժշկության ցածր մակարդակ. «Աշխարհի ոչ մի բժշկական համալսարանում առցանց բուժում վարելու դասընթաց չկա։ «Հղիությունը հիվանդություն չէ». այսպես է սկսվում յուրաքանչյուր հղիի հետ իմ առաջին հանդիպումը»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգը՝ նշելով, որ այս տրամաբանությամբ է աշխատում այն զույգերի հետ, որոնք հղիության վարումը վստահել են իրեն։
Մանրամասները՝ տեսանյութում։