Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Էդգար Առաքելյանը։ Նա անդրադարձել է Արցախի ու Հայաստանի շուրջ զարգացումներին, խոսել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վրա Ռուսաստանում կատարվող իրադարձությունների ազդեցության մասին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում վերջին իրադարձություններն Ալիևին և Էրդողանին համոզեցին, որ Արցախի հարցում ապագայի ծրագրեր կապել ռուսական կողմի հետ՝ հեռանկարային չէ․ «Իսկ Էրդողանի աջակցությունը Պուտինին բարոյական աջակցություն էր, բարոյական ժեստ»։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին՝ Առաքելյանը նշեց, որ արևմտյան հարթակում ընթացող գործընթացները Արցախին տալիս են որոշակի սուբյեկտայնություն։ Նա հավելում է, որ Արցախը պետք է ձևակերպի լուծման իր տարբերակները․ «Արցախյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չէ, այլ արցախահայության անվտանգության և իրավունքների խնդիր։ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությամբ հնարավոր է բանակցել և հասնել Արցախի փաստացի սուվերենության»,- գտնում է քաղաքագետ Էդգար Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։