Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Ազգային դիմակայունության հայկական ինտիտուտի հիմնադիր, քաղ. գիտ. թեկնածու Գևորգ Մելիքյանը։ Նա անդրադարձել է ԵԽԽՎ-ում ընդունված «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևին։
- ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որն հստակ արձանագրում է՝ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։ Սա ինչ է փոխելու ստեղծված իրավիճակում, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռը։
- Այստեղ երկու պատասխան կա։ Առաջին պետք է հասկանանք՝ ընդհանրապես նման տիպի փաստաթղթերը, բանաձևերը, զեկույցները արդյոք պարտադիր բնույթ են կրում, և արդյոք պետությունները պարտավոր են կատարել դրանք։ Եվ երկրորդը՝ իրական դաշտում ինչպես է դա առանձնանում։ Պետությունները պարտավոր չեն։ Սա և լավ լուր է, և վատ։ Այսինքն, եթե ուղղված է քո պետության դեմ՝ դու կարող ես չկատարել, եթե ուղղված է այլ պետության դեմ, ապա դու ցանկանում ես, որ ինքը կատարի։ Բայց որևէ մեխանիզմ գոյություն չունի, որ կարողանար ստիպել պետություններին՝ իրականացնել այդ փաստաթղթերի բովանդակությունը, քանի որ դրանք, ըստ էության, ավելի շատ ռեկոմենդացիոն բնույթ են կրում։
Մանրամասները՝ տեսանյութում: