Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը։ Նա անդրադարձել է 2020թ․ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթին, խոսել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության և Միացյալ Նահանգների հովանու ներքո բանակցությունների արդյունավետության և անհրաժեշտության մասին․
«Բանակցություններն արդյունավետ չեն այլ հարթակներում, իսկ ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի հարթակներում կարող են ունենալ օգտակար գործողության գործակից, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը ոչ թե գործում են միմյանց հակառակ, ինչպես Ռուսաստանն է փորձում սեպ խրել բանակցություններում, այլ՝ միմյանց հետ համաձայնեցված։ Եվ այդ համաձայնեցվածության արդյունքում կարող է իսկապես համաձայնություն լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, համաձայնություն՝ Արցախի հարցում։ Ես կրկնում եմ՝ այո, Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ։ Որքան էլ դա տհաճ է, որքան էլ դա համարեն անիրատեսական, որքան էլ համարեն անհնար, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Այսօր Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինել-չլինելը չի խնդիրը, խնդիրը Արցախի ֆիզիկական գոյությունն է, Արցախում մարդկանց անվտանգ ապրելն է, Բերձորի միջանցքի բացումն է։ Բայց դա գերխնդիր չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում: