Մարտի 9-ին Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Նա անդրադարձել էր Հայաստանում և Արցախում տեղի ունեցող զարգացումներին, խոսել հայ-ադրբեջանական բանակցությունների, նախկին սխալների ու պատերազմում պարտության մեղավորների մասին։
«Այսօր պետք է բոլորից պահանջել՝ ճակատ կազմել ազգային շահերը հետապնդելու ճանապարհին։ Դա մի օգտագործեք իշխանություն զավթելու համար։ Կգա ընտրական փուլը, կբանավիճեք ժողովրդի հետ, ծրագրեր կկազմեք, կասեք՝ սենց են արել, որ սենց է եղել։ Մի ազգափրկիչ կա, ասում է՝ ես պատրաստվում եմ ապստամբության։ Ապստամբություն՝ նշանակում է քշել իշխանությանը և ժողովրդին արհամարհելով ձևավորել իշխանություն։ Դա հերիք է, որ Ադրբեջանը մտնի Հայաստան, հրավեր է ուղղակի։ Այդ մարդը, լինելով պատգամավոր, լինելով քաղաքական գործիչ, շատ լուրջ տեսքով ասում է՝ մենք հիմա պատրաստվում ենք ապստամբության։ Ընդ որում, ինչ է ասում՝ հայրենիքի փրկության շարժումը տապալեցին Վազգեն Մանուկյանի լուսապայծառ գլխավորությամբ։ Հետո ասում է՝ պահանջեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տապալվեցինք։ Իհարկե, տապալվեցին, որովհետև պատերազմի բուն մեղավորը կար։ Գնացինք արտահերթ ընտրությունների։ Ժողովուրդն ասաց՝ պատերազմի բուն մեղավորները Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգն է՝ իրենց սատարող կուսակցություններով»,- ասել է Վիգեն Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել Վիդեն Խաչատրյանի մահվան մասին։