Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքական մեկնաբան Սուրեն Սարգսյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, խոսել անցյալի սխալների և ներկա իրավիճակից ելքերի մասին։
«Մենք լռեցինք, երբ տարբեր հաստագլուխներ պատգամավոր էին դառնում։ Մենք Վազգեն Սարգսյանի ձեռամբ, մյուսների ձեռամբ բերեցինք Քոչարյան Ռոբերտի տեսակներին։ Սրանք մեր ուսուցչին վերածեցին ընտրակեղծարարի։ Ուսուցչուհին ներքնաշորի մեջ քվեաթերթիկ էր տեղավորում, տանում լցնում։ Հետո առավոտը այբբուբեն պիտի սովորեցներ։ Սա է պատճառը։ Այսպես խորքային, որ գանք՝ սատանան մանրունքների մեջ է։ Երբ դու քո ուսուցչուհուն դարձնում ես ընտրակեղծարար՝ աշակերտից ոչինչ չպահանջես։ Նա մեծանալու է այդպես։ Շատ եզակի մարդիկ, ովքեր իրենց տներում ունեն դաստիարակություն, գիտելիքներ կարող են, մյուսները համընդհանուր ավելի տակ ավլվում է։ Եվ ինչ տեղի ունեցավ Արցախում։ Ամբողջ Արցախում էդ գեներալ կոչվածները հարեմներ ունեին։Հաց չունեցող մարդկանց կանայք և աղջիկները սրանց մոտ հարեմում էին։ Էդ Մոսի է , Սերյան է, չգիտեմ ինչ է...նրանք բոլորը թալանում, կողոպտում էին բանակը, աչք էին փակում։ Մեկ ինժեներական կառույց այդքան տարվա մեջ չկառուցվեց»։
Մանրամասները՝ տեսանյութում։