Radar Զրույց

«Եթե թվում է` Շուշին Ադրբեջանինն է, խորը մոլորության մեջ ենք. Շուշին Թուրքիայինն է». Միքայել Հայրապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, խոսել Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին։

«Եթե հիմա մեզ թվում է, թե Շուշին Ադրբեջանինն է, մենք խորը մոլորության մեջ ենք․ Շուշին Թուրքիայինն է։ Թուրքիան է տեղավորվել այնտեղ։ Իսկ Պլատոն Զուբովն ասում էր՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին, ով տիրում է Արցախին, տիրում է ողջ Կովկասին։ Եվ միայն նրա առջև են բաց դեպի տաք ջրեր տանող ճանապարհները։ Այսինքն, այդպիսի մի կարևոր հանգույց արդեն իսկ հանձնել ենք։ Այսինքն, մենք չենք հանձնել։ Մեր արյան գնով վաճառքը վաղուց կատարել էր Ռուսաստանը։ Ուղղակի ձևակերպել էր պետք։ Ձևակերպումն արեցին։ Տվեց Թուրքիային։ Ալիևն ինչքան ուզում է հոխորտա, այնտեղ ինքը չէ։ Այսօր մենք ավելի լավ վիճակում ենք՝ մեր երկիրը ինքնիշխանության թեկուզ փշրանքներ ունի, Ադրբեջանը շատ ավելի քիչ ունի այդ փշրանքներից»։

Մանրամասները՝ տեսանյութում։