Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հկ նախագահ Ժենյա Մայիլյանը։ Նա անդրադարձել է Հայաստանում թմրամիջոցների շրջանառության ակտիվացման, ապօրինի օգտագործման կանխարգելման ուղղությամբ պետության անելիքներին։
Մայիլյանի խոսքով՝ այսօր թմրամիջոցները հասանելի են Հայաստանում՝ հատկապես օնլայն «շոփեր»-ում և այլ հարթակներում։ «Հետպատերազմական իրավիճակներին բնորոշ է թմրամիջոցների օգտագործման ակտիվացումը»,- նկատում է Մայիլյանը և հավելում, որ հատկապես դեռահասների ու երիտասարդության շրջանում մեծ դեր ունի նաև դրանց մոդայիկ լինելու հանգամանքը. «Թմրամիջոցների օգտագործման դեմ պայքարը պետք է համակարգային լինի»։
Նրա դիտարկմամբ՝ շատ հաճախ թմրանյութ օգտագործող անձի ընտանիքի անդամները ևս ընկնում են համակախվածության մեջ․ «Հայաստանում թմրամիջոցների գործածումը ոչ թե առողջապահական խնդիր է ընկալվում, այլ դիտարկվում է որպես հանցագործություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։