Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի և Արցախի շուրջ զարգացումներին, խոսել ներքաղաքական, մասնավորապես՝ ընդդիմության պայքարի և մանդատը վայր դնելու վերաբերյալ հարցերից։
«Եթե Բաքվին և Ստեփանակերտին թողնենք ուղիղ «երկխոսության», Ադրբեջանը արագ կկլանի Արցախը։ Ադրբեջանական հավակնությունները Արցախով չեն սահմանափակվում։ Արցախը դարպասն է․ եթե ջարդեցին դարպասը և մտան, ճանապարհը բացվելու է Սյունիք և այլ շրջաններ»,- նշել է պատգամավորը։
Անդրադառնալով անկլավների թեմային՝ Աբրահամյանն ասաց, որ ադրբեջանական պահանջները նշված 8 գյուղով չեն սահմանափակվում. «Ադրբեջանն ասում է՝ ըստ ժամանակի օգտագործելու եմ ինձ ձեռնտու քարտեզները։ Չկան այն իրավական հիմքերը, որ այդ 8 գյուղն ադրբեջանական են»։
Մանրամասները՝ տեսանյութում։