Radar Զրույց

«44-օրյա պատերազմով մենք կորցրել ենք Արցախը». Գևորգ Գորգիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ-քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող բանակցություններին, խոսել Արցախի ստատուս-քվոն պահպանելու հնարավորությունների մասին։

- Այսինքն, Արցախը պետք է լինի ինքնավար մա՞րզ՝ Ադրբեջանի կազմում։

- Ես չգիտեմ, բայց կարծում եմ, որ այսօր լավագույն տարբերակներից մեկը կլինի, որ Արցախը լինի ինքնավար մարզ։ Եկեք իրողություններից չկտրվենք․ մենք Արցախն ազատագրել էինք պատերազմով և 44-օրյա պատերազմով կորցրինք։ Երբ Արցախում չկա հայկական զորք, որն ապահովում է անվտանգությունը, նշանակում է՝ մենք կորցրել ենք Արցախը, ու պատերազմով ենք դա կորցրել։ Մենք հիմա թղթերով փորձում ենք փրկել ինչ-որ բան Արցախից՝ բանակցություններով, դիվանագիտությամբ և այլն։ Ինչ կհաջողվի, չեմ կարող ասել։

Մանրամասները՝ տեսանյութում։