Radar Զրույց

Ներդրվել է շուրջ 15 մլն դոլար Երևանում գերժամանակակից ՏՏ կոմպլեքս կառուցելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է գործարար Արտակ Դալդումյանը։ Նա ներկայացրել է այն ներդրումային ծրագիրը, որով Երևանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ ՏՏ բիզնես-կենտրոն, որը կապահովի 1200 նոր աշխատատեղ։ Դալդումյանը Միացյալ Նահանգների փորձը որոշել է բերել Հայաստան․

«Մեր ներդրումն անշարժ գույքի մեջ է։ Ստեղծվելու է 25 հազար մ² (2,5 հա) տարածքով գրասենյակային մի խոշոր կոմպլեքս։ Ստեղծվելու են ոչ միայն գրասենյակներ, այլև կից բոլոր այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են բնագավառը զարգացնելու համար»,- նշում է գործարարը՝ հավելելով, որ ներդրումների ծավալը կկազմի շուրջ 15 մլն դոլար. «Մենք խոսում ենք 13-15 մլն դոլար ներդրման մասին և ակնկալում, որ համալիրի կառուցման աշխատանքները կավարտվեն 2-3 տարվա ընթացքում։ Շինաշխատանքներն արդեն մեկնարկի փուլում են»։

Մանրամասները՝ տեսանյութում