Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նա անդրադարձել է այս տարվա առջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 1,4% տնտեսական աճին, խոսել ոլորտի խնդիրներից, գարնան սկզբին ցրտահարության և կարկուտի վնասների, բերքատվության, վերամշակվող գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների նվազման, մարտահրավերներին դիմակայելու և պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի մասին։
- Դուք խոսեցիք գարնան սկզբի անձրևների ու կարկուտի մասին։ Բերքը, հատկապես ծիրանի բերքը ի՞նչ վնասներ է կրել։ Պնդում են, թե ծիրան չկա։ Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը։
- 2022թ․ ծիրանի արտահանման ծավալը կազմել է 41.000 տոննա։ Այն 2021 թվականից ավել է շուրջ 6.000 տոննայով։ 2023 թվականին այդ բոլոր կլիմայական դրսևորումներն, իհարկե, իրենց բացասական ազդեցությունն են ունեցել։ Այս պահի նախնական կանխատեսումներով՝ այս տարի լինելու է միջինից մի փոքր ավելի ցածր բերք։
Մանրամասները՝ տեսանյութում։