Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նա անդրադարձել է ԼՂ ԱԺ հայտարարությանը, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքին, խոսել ընդդիմության փողոցային պայքարի սխալներից, ընդդիմադիրների անելիքներից, Իտալիայում հայտնաբերված մեծածավալ թմրանյութից, որն Էկվադորից պետք է Հայաստան հասներ, ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանի ընկերությունում առգրավված 1 տոննա կոկաինի բացահայտման և այս հարցերում պետության բացթողումների մասին։
«Հիմա, փաստորեն, ունենք իրավիճակ, որ Միհրան Պողոսյանն ասում է՝ իմ բեռի մեջ է հայտնաբերվել, բայց ԱԱԾ-ն ասում է, որ իրենց բեռի մեջ է հայտնաբերվել։ Երեք անձ կալանավորվել է՝ ընկերության տնօրենը, բաժնի պետը և ևս մեկ անձ։ Հուսամ՝ հավաքարարը չի։ Հիմա այս պայմաններում պետք է հասկանալ՝ ի վերջո բեռն ու՞մն էր»,- հարցնում է պատգամավորը և նշում, որ Էկվադորից թմրանյութը, հենց այնպես, որևէ երկիր այդքան երկար տրանզիտային ճանապարհներով չի հասնում, պիտի լինեն երաշխավորներ։
Ագնեսա Խամոյանն ասում է, որ չի պատրաստվում թույլ տալ, որ կոկաինի թեման անուշադրության մատնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։