Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ Նա անդրադարձել է Երևանում կատարվող աշխատանքներին, ասֆալտապատմանը, բակերի, զբոսայգիների լուսավորման արդիականացմանը, կոյուղագծերին, մայթերի բարեկարգմանը, մանկապարտեզների հիմնանորոգմանը, ինչպես նաև Երևանյան լճի առողջացմանը։
«2024 թվից մեկնարկելու է ճանապարհների ընթացիկ սպասարկումը, իսկ վերանորոգումն արդեն մեկնարկել է։ Երևանում վերջին անգամ նման ծավալների ճանապարհաշինություն եղել է 2012թ․, այն էլ՝ հիմնականում Կենտրոնում։ Բայց, օրինակ, Էրեբունիում, Մալաթիայում, Շենգավիթում՝ ոչ։ Այնպիսի փողոցներ ենք ասֆալտում, որ մարդիկ զարմանում են»,- ասաց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։