Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Նելլի Մինասյանը։ Նա անդրադարձել է Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններին, խոսել արդյունքների, երկրորդ փուլի, Էրդողանի հաղթանակի շանսերի և ընդդիմության թեկնածուի ընտրվելու դեպքում տարածաշրջանում հավանական զարգացումների մասին։
Թուրքագետի գնահատմամբ՝ երկրորդ փուլում Ռեջեփ Էրդողանի հաղթելու շանսերը մեծանում են․ «Եթե նայում ենք հարաբերակցությունը, թե ինչ թվերի վրա են կողմերը կանգնել, նկատելի է, որ տարբերությունը բավականին մեծ է։ Իմ կարծիքով՝ սա ընդդիմության մաքսիմումն էր։ Երկրորդ փուլի ժամանակ, երբ ընտրությունը երկու թեկնածուի միջև է ընթանում, ընդդիմության համար դժվար կլինի այդ շեմը գերազանցելը։ Խոսքը 2 միլիոն ձայների մասին է։ Այսինքն, Էրդողանն արդեն իսկ այդքան ավել ձայն ունի, և իրեն շատ քիչ ձայն է պետք, որ հաղթահարի այդ շեմը։ Եթե չհաղթահարի, երրորդ փուլ կլինի, բայց ես կարծում եմ, որ կհաղթահարի»։
Նելլի Մինասյանը նաև նշում է, որ, ի տարբերություն ընդդիմության թեկնածուի, որը առավել հայտնի է «թուրքական Գանդի» անվանմամբ, Էրդողանը կգնա ամեն տեսակի քայլերի։
Մանրամասները՝ տեսանյութում