Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։ Նա անդրադարձել է անցած շաբաթ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին, խոսել Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրներից, Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել բանակցություններից, մեկնաբանել Շառլ Միշելի հայտարարությունը։
Տիգրան Արզաքանցյանի կարծիքով՝ մինչև Ադրբեջանը Հայաստանի տարածքից դուրս չբերի զորքերը և չբացի Լաչինի միջանցքը, չպետք է բանակցություններ վարել․ «Առանց դրա ճշտումների՝ մենք ո՞նց կարող ենք ճանաչել իրենց տարածքային ամբողջականությունը։ Հետո, ասեմ ձեզ․ եկեք չմոռանանք՝ ինչու ենք մենք մենակ խոսում Արցախից, ինչու ենք մոռացել մեր Արևմտյան Հայաստանը։ Արևմտյան Հայաստանը, չէ՞ որ, մեր, մեր պապերի հայրենիքն է, որ այնտեղից էլ շատերը լքել են, թափառական են դարձել այսօր աշխարհով մեկ։ Ինչու՞ ենք մոռանում, չենք խոսում, մենք վախկո՞տ ենք՝ չեմ հասկանում»։
Մանրամասները՝ տեսանյութում։