Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նա պատմական անդրադարձ է կատարել 1992 թվականի մայիսի 8-ին Շուշիի ազատագրման, ինչպե նաև 1994 թվականի մայիսի 12-ին կնքված անժամկետ զինադադարին։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ սարքած բան էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել և չի ցանկացել Շուշիի օպերացիան իրականացնել. «Լևոն Տեր-Պետրոսյանը պետական գործիչ է, դիվանագետ, և շատ սնունդ չի ուզում տալ մեր թշնամիներին, բայց դրանից օգտվեցին մեր հակառակորդները։ Եվ դա դարձրեցին Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գլխավոր խնդիրներից մեկը, որ իբրև թե նա չի իմացել Շուշիի օպերացիայի մասին, չի հրամայել այդ օպերացիան, իբրև թե նա չէր էլ ուզում, դա հակառակ իր կամքի է գրավվել։ Բնականաբար, այս ամբողջը սարքած բան է»։
Մանրամասները՝ տեսանյութում։