Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նա անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղ գտած փոփոխություններին, խոսել գործատու-աշխատող իրավահարաբերությունների և պետության կայացման գործում պրոֆեսիոնալ աշխատուժի դերի մասին։
Նախարարի տեղակալի խոսքով՝ մայիսի 2-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կքննարկի, ապա կընդունի ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի շնորհիվ ավելի դյուրին է դառնալու աշխատող-գործատու հարաբերությունները։
Սոցապփոխնախարարը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի շարք կարևորագույն խնդիրների և պարզաբանումներ տվել հանրությանը հետաքրքրող հարցերին։
« Հայաստանում որակավորված աշխատուժի մեծ սով կա,
Գործատուն վարժական հավաքին մասնակցողին աշխատանքից ազատելու իրավունք չունի,
Կրթությունը աշխատաշուկայի հետ կապելու խնդիր կա,
Աշխատողը մինչև 6 ամիս լրանալն էլ կարող է արձակուրդ գնալ,
Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց թիվը նվազում է»,- ընդգծել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։