Radar Զրույց

«Փետրվարին Ռուսաստանից Հայաստան 600 միլիոն դոլարի ներհոսք է եղել». Արմեն Քթոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին, խոսել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի, արտարժույթի ներհոսքի, ինչպես նաև մեր տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցության ու ռիսկերի մասին։

«Արտարժույթի աննախադեպ ներհոսք կա։ Ընդ որում, եթե ամսական կտրվածքով նայենք, այդ ներհոսքը վերջին ամիսների ընթացքում ոչ միայն չի թուլանում, այլև, ընդհակառակն, ավելի է մեծանում։ Եթե մինչև ռուս-ուկրաինական այս պատերազմը Ռուսաստանից Հայաստան միջին ներհոսքն ամսական 80-100 միլիոն դոլար էր, պատերազմի սկսելուց հետո ու դրա առավել ակտիվ փուլերում՝ մինչև 2022թ․ ավարտը, հասել է 400 միլիոն դոլարի։ 2023թ․ փետրվարի տվյալներով ֆիզիկական անձանց կողմից եղել է բանկային համակարգով Ռուսաստանից Հայաստան դոլարի ու արտարժույթի առավել մեծ մակարդակ՝ 600 միլիոն դոլարի կարգի»։

Մանրամասները՝ տեսանյութում։