Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը։ Նա անդրադարձել է հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ մի շարք հարցերի, խոսել հայերի ինքնության մեջ ցեղասպանության գործոնի կարևորության, ցեղասպանության զոհի բարդույթից ձերբազատվելու, ինչպես նաև իրավական ճանապարհով արդարադատության հասնելու մեխանիզմների ու Հայաստան-Սփյուռք աշխատանքի մասին։
- Հայերը թոթափե՞լ են ցեղասպանության զոհի բարդույթը։
- Որպես հետազոտող կասեմ, դրա մասին նաև գրել եմ։ Ղարաբաղյան շարժման տարիներին հայերը թոթափեցին զոհի բարդույթը, և դա էր, որ Արցախի համար պայքարում ժողովրդին օգնեց ունենալ հաջողություն։
- 2020-ի պատերազմի ժամանակ զոհի բարդույթը վերադարձա՞վ։
- Ինձ թվում է՝ ոչ։ 90-ական թվականներին տարբեր ձևերով մի քիչ հետ եկավ, սակայն հիմա լուռ պայքար է ընթանում։ Այդ իսկ պատճառով մեկ այլ ձևակերպում եմ տալիս՝ արժանապատիվ հիշողություն։ Երբ հիշողության առանցքում՝ մասնավորապես ցեղասպանության մասին խոսելիս, կլինեն ոչ միայն զոհը, կորուստը, այլև, զոհի կողքին, դիմադրողը, և այդ երկուսի կողքին՝ վերապրողը։ Ինչու՞ ենք խոսում միայն զոհերի մասին, եկեք խոսենք նաև այդ ժամանակ տեղ գտած այլ իրողությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։