Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նա անդրադարձել է բանակում տիրող խնդիրներին, Հայաստանի իշխանության և ընդդիմության գործունեությանն ու արտաքին մարտահրավերներին։
«Ընդդիմության համար Հայաստան գոյություն չունի, գոյություն ունի Ռուսաստան։ Ընդդիմությունն այնքան է կախված Ռուսաստանից, Ռուսաստանի խոսքից, որ եթե հրաման ստանան տապալել Հայաստանը, ինձ թվում է՝ դրան էլ կգնան»,- ասաց Ժաննա Ալեքսանյանն՝ անդրադառնալով նրան, որ, հնարավոր է, ընդդիմությունը շուտով սկսի փողոցային պայքարն իշխանությունների դեմ։
Նրա խոսքով՝ չի կարող Ռոբերտ Քոչարյանն ունենալ որևէ առաջխաղացում, որ կարողանա լիդեր ընտրվել․ «Ռոբերտ Քոչարյանը չի պատկերացնում, թե 2008-ի մարտի 1-ը ինչ անդառնալի հետք է թողել, և որևէ մեկը չի կարող իրեն ընտրել․ չեն ընտրի»։
Մանրամասները՝ տեսանյութում։