Radar Զրույց

«ՀԷՑ-ին միացող նոր բաժանորդները չպետք է բեռ դառնան մյուսների համար». Սերգեյ Աղինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը։ Նա անդրադարձել է էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար սահմանված գների պատճառներին։

- Ապրիլի 1-ից ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու համար մայրաքաղաքում և մարզերում անհատ քաղաքացիների և կառուցապատողների 1 բնակարանի պարագայում նոր գումար է սահմանվել։ Ո՞րն է գումարի չափը մեծացնելու նպատակը։

- Նոր սպառող բաժանորդների՝ ՀԷՑ-ին միանալու կարգը ներդրվել է դեռևս 2008 թվականին՝ հաշվի առնելով այն ժամանակվա կառուցապատումները։ Միջազգային փորձը հուշում է, որ նոր միացող բաժանորդները բեռ չպետք է դառնան այլ բաժանորդների համար։ Օրինակ, եթե քաղաքի կենտրոնում շենքերի կառուցապատում է արվում, ռեգիոնների բնակիչը իր սակագնի վրա դա պետք է չզգա։ Մոտեցումը դա է։ Երբ միացման վճար ենք սահմանում, վճարում ենք այն մասը, որը պետք է բեռ հանդիսանար նշածս մյուս բաժանորդների վրա։ Ամեն դեպքում, ինչքան էլ թանկացել է, մենք ամբողջությամբ այդ վճարը չենք վճարում։ Դա միջինացված մեծություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։