Radar Զրույց

«Հայաստանում ՀԱՊԿ-ի ներկայությունը սողացող օկուպացիա է». Արտաշես Խալաթյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է իրավագետ Արտաշես Խալաթյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած մարտահրավերներին, խոսել Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպի քաղաքական ազդեցության մասին։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի մոսկովյան տեսլականը Հայաստանից առավելագույն զիջումներ ստանալն է, իսկ տեսանելի ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ 

Անդրադառնալով նախորդ շաբաթ Տեղ գյուղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախմանը՝ Խալաթյանը նկատեց, որ կան չհերքված տեղեկություններ, որ ռուսները չեն թողել ԵՄ դիտորդներին գյուղ մտնել։ 

Իրավագետը ստեղծված իրավիճակում անընդունելի է համարում ՀԱՊԿ առաքելության ներկայությունը Հայաստանում։ Նրա դիտարկմամբ՝ այդ ներկայությունը սողացող օկուպացիա է։

Մանրամասները՝ տեսանյութում։