Radar Զրույց

«Ադրբեջանին Արևմուտքը կարող է զսպել․ Ռուսաստանից վախենալու բան չունի». Հովսեփ Խուրշուդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ Նա անդրադարձել է Տեղ գյուղի մոտ՝ սահմանին, տեղի ունեցած ադրբեջանական կողմի ռազմական սադրանքին, խոսել հետագա զարգացումներին մասին։

«Ադրբեջանը միայն Արևմուտքից կարող է վախենալ և զսպել իր հարձակումը, մասամբ՝ Իրանից, բայց հիմնականում՝ Արևմուտքից։ Ռուսաստանից ոչ միայն վախենալու բան չունի, այլ հակառակը՝ Ռուսաստանի հետ է համաձայնեցնում հարձակումները Հայաստանի դեմ, ինչպես արդեն մի քանի անգամ տեսանք։ Ռուսատանն էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պաշտպանում Ադրբեջանին ագրեսոր չճանաչելու, Լաչինի միջանցքը չբացելու հարցերում։ Իրար հետ համաձայնեցնում են Հայաստանի դեմ ցանկացած գործողություն»,- նկատում է Հովսեփ Խուրշուդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։