Radar Զրույց

«Ֆրանսիան կարող է լինել մեր ռազմավարական դաշնակիցը». Դավիթ Սանասարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, խոսել իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի մասին։

- Այսինքն, պետք է փոխե՞նք մեր ռազմավարական դաշնակցին։

- Վաղուց պետք է դա արվեր։ Մենք չենք ունեցել ռազմավարական դաշնակից։ Մեզ խաբել են, որ ունեցել ենք ռազմավարական դաշնակից։ Երբ քո ռազմավարական դաշնակիցը քո թշնամուն, որն ասում է՝ գալու եմ քեզ ոչնչացնեմ, զինում է ու թիվ 1 զինողն է, շատերը ասում են՝ դե մենք ինչ անենք, այլընտրանք չունենք։ Բերում են, Հայաստանին մտցնում ճահիճները, որն ավելի վատ է, քան ավելի ծայրահեղ բաներ։ Սրանից ավելի վատ բան չկա։ 

- Կոնկրետ, ո՞ր պետությունը պետք է լինի մեր ռազմավարական դաշնակիցը։

- Ես ունեմ իմ պատկերացումները, բայց պետք է կոնկրետ ինչ-որ մեկի ցանկությունը կամ, այսպես ասած, «սիմպատիայի» վրա հիմնված լինի, այլ պետք է կոնկրետ սեղանին դրվեն, հարաբերություններ տեղի ունենան, թե ինչպես են կարծում այս հարցում, և այլն։ Բայց ես տեսնում եմ, որ պետություններ կան, որ հստակ ճգնաժամային իրավիճակներում ներկայացրել են իրենց մոտեցումները, դիրքորոշումները, և դա կարող է հիմք դառնալ, որ կարողանանք նոր որակի ռազմավարական հարաբերություններ ձևավորել։ Ֆրանսիան, ես վաղուց եմ այդ մասին խոսել, երբ դեռ Ֆրանսիան ավելին չէր արել, քան ընթացքում որ մենք տեսանք։ Շատ հստակ ինձ համար երևում է, որ Ֆրանսիան կարող է այդ պետությունը լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։