Radar Armenia -ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նա անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, խոսել Հայաստանի և ԼՂ շուրջ զարգացումների մասին։
«Հասկանում ենք Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ հարաբերության կարևորությունը, հատկապես՝ հիմա։ Այստեղ այդ հարաբերությունները կարևորող շղթայական գործոններ կան Իրանի ուղղությամբ, Հյուսիս- հարավի գաղափարը, որ Պուտինի մակարդակով բարձրացվեց դեռևս ամիսներ առաջ, և այստեղ Ադրբեջանը կարևոր օղակներից մեկն է։ Սա ընդամենը մեկ գործոնն է։ Մյուսը Թուրքիայի հետ է կապված, և այստեղ շատ պարզ է իրավիճակը։ Ադրբեջանի կախվածությունը Ռուսաստանից գուցե ավելի քիչ է, քան Ռուսաստանի կախվածությունը Ադրբեջանից։ Ադրբեջանն օգտվում է այս իրավիճակից։ Այստեղ առանցքային դեր է խաղում նաև այն, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այս հանգամանքները և աշխարհաքաղաքական իրավիճակը, գրեթե համանման կարևորություն ունի նաև Արևմուտքի համար։ Ադրբեջանն այստեղ դիտվում է առանցքային խաղացող, որն ի վիճակի է Ռուսաստանի առաջ դնել խնդիրներ։ Ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հանգամանքը կա, և Ալիևը փորձում է օգտագործել այս իրավիճակը՝ հնարավորինս թանկ վաճառելով իր խնդիրները թե՛ Ռուսաստանի վրա, թե՛ Արևմուտքի»։
Մանրամասները՝ տեսանյութում։