Radar Զրույց

«Այս պահին ռուս խաղաղապահներին այլընտրանք չենք տեսնում». Արմեն Պետրոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի և ԼՂ անվտանգության մարտահրավերներին, այս համատեքստում խոսել հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի հայտարարությունների և ռուս խաղաղապահների մասին։

- Որքանո՞վ է արդյունավետ ռուս խաղաղապահների ներկայությունը։

- Արդյունավետության հարցն, իհարկե շատ կասկածելի է, բայց պետք է հասկանանք այլընտրանքը․ արդյո՞ք այն կա։ Մեծ հաշվով՝ չկա։ Ռուս խաղաղապահների դերակատարումը կամ տեղակայումը ինչպե՞ս տեղի ունեցավ․ տեղի ունեցավ այն իրողության պայմաններում, երբ հենց Ռուսաստանը փորձեց կանգնեցնել 44-օրյա պատերազմը։ Այսինքն, որևէ այլ խաղացող չփորձեց առարկայորեն կանխել՝ բացի կոչերից, ինչ-որ հայտարարություններից։ Ես հիմա էլ չեմ տեսնում որևէ այլ արտաքին դերակատարի կամ միջազգային կազմակերպության շահագրգռվածություն՝ այստեղ ինչ-որ ուժեր կենտրոնացնելու։ Դրա համար, իհարկե, կարող է նախադրյալ լինել Արցախի դեմ նոր լայնամասշտաբ պատերազմի իրականացումը, երբ Ռուսաստանը չի կարողանա իրականացնել իր ստանձնած պարտավորությունները, բայց այդ դեպքում էլ Արցախն ամբողջովին մի քանի օրում կարող է օկուպացվել Ադրբեջանի կողմից։ Այդ դեպքում կարող ենք ինչ-որ միջազգային մեխանիզմների գործարկում տեսնել, բայց արդյունավետությունը չեմ կարող գնահատել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։