Radar Զրույց

«Ռուսները, բլոկադան օգտագործելով, Արցախում զբաղված են փող աշխատելով». Ռուբեն Մեհրաբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Նա անդրադարձել է վերջին շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ զարգացումներին, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միջազգային դերակատարներին  ու այս համատեքստում Ռուսաստանի անգործությանն ու ոչ դաշնակցային պահվածքին։

- Ռուսներն ասում են, որ առանց Ադրբեջանի համաձայնության հնարավոր չէ, որ Արցախում միջազգային դիտորդներ գնան։ Առանց Ադրբեջանի համաձայնության դա հնարավո՞ր է։

- Ինչու՞ են ռուսներն այդպես ասում, որովհետև դրանով թև ու թիկունք են տալիս Ադրբեջանին և փակում Արցախի բերանը, որպեսզի շարունակեն գնալ Վոլկովի մոտ՝ անհասկանալի թեմաներով խոսելու։ Ինչի համար, որովհետև ադրբեջանցիներին ռուսներն են խոստացել, որ արցախցիներին բերման կենթարկեն իրենց դուռը։ Սա է տեղի ունենում։ Հիմա արցախցիները, եթե դա չեն հասկանում դա և այն, որ խոսքը միջազգային փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու մասին է, և եթե Արցախը դրա մասին չի խոսում, ոչ մի առաքելություն էլ չի գա, և այդպես էլ կմնան անհասկանալի ապագայով։ Էս էին ուզում։ Իսկ ռուսներն էլ, ըստ չհերքված տեղեկությունների, այնտեղ զբաղված են փող աշխատելով՝ բլոկադան օգտագործելով և իրենց տեխնիկան կոմերցիոն հիմունքներով տարբեր բիզնեսների մեջ մասնակից դարձնելով։

Մանրամասները՝ տեսանյութում։