Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Անի Սամսոնյանը։ Նա անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Անի Սամսոնյանի խոսքով՝ Ռուսաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված իր պարտավորությունները և դրա չկատարման պատճառներից մեկը համարում է տնտեսական շահերը։
«Աշխարհաքաղաքական սոուսի մեջ Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի համար շատ կարևոր պատուհան են դեպի աշխարհ՝ սանկցիաներից խուսափելու, տնտեսական շնչառությունը մի փոքր բացելու համար։ Սրանք իրողություններ են, որոնց հետ պետք է հաշվի նստենք։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է միանա մի հակառուսական քարոզի, որի վրա անընդհատ բենզին է լցնում Ադրբեջանը և փորձում կրակ տալ, որպեսզի դա մեր օջախում դառնա մի մեծ հրդեհ։ Իսկ մենք տեղի ենք տալիս դրան թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մակարդակով»։
Մանրամասները՝ տեսանյութում։