Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա անդրադարձել է Հայաստանի և ԼՂ անվտանգության խնդիրներին, խոսել բանակցային գործընթացի, իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին։
- Եթե ընդդիմության շարժումը հաղթեր, և դուք կամ մեկ ուրիշը գար իշխանության, ի՞նչ կփոխվեր՝ առկա իրողությունները հաշվի առնելով։ Օրինակ, Ալիևը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին։
- «Եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում, բայց մի բան կարող եմ ասել, որ նոյեմբերի 10-ին էլ ասել եմ․ Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում մենք նորանոր կորուստներ ենք ունենալու և երանի ենք տալու նոյեմբերի 9-10-ի փաստաթղթին։ Այսօր մենք երանի ենք տալիս այդ վիճակին, որովհետև նոյեմբերի 9-10-ի փաստաթղթով Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը մերն էր, Սև լիճը մերն էր, Հայաստանի 150 կմ² տարածքի օկուպացիա չկար, Լաչինը, Սուսը, Աղավնոն մերն էին, հայաբնակ, իսկ այսօր այնտեղ թուրքեր են։ Նոյեմբերի 9-10-ի ժամանակ Ադրբեջանը տարածքների նոր պահանջ չէր ներկայացնում Հայաստանին, և նոյեմբերի 9-10-ի օրը միջազգային հանրությունը խոսում էր ինքնորոշման իրավունքից։